Էրդողանը հանրաքվեին ընդառաջ քարոզարշավ կիրականացնի 40 նահանգում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ նախատեսում է երկրի շուրջ 40 նահանգում քարոզարշավ իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քարոզարշավի ընթացքում Էրդողանը, մասնավորապես, կայցելի երկրի խոշոր քաղաքներ` Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Բուրսա, Անթալիա, Ադանա, Էրզրում, Դիարբեքիր, Վան և այլն: Բացի նահանգներ այցելելուց, Թուրքիայի նախագահը կմասնակցի հեռուստատեսային հաղորդումների` ներկայացնելու նախատեսվող փոփոխությունների էությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում