ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ կպարզի Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման թեման. Լավրով

Սիրիայի ընդդիմությանը, որը նախնական պայմաններ է առաջադրում բանակցությունների համար, անհրաժեշտ Է համբերատար հրավիրել բանակցային գործընթացի, բայց չհամոզել: Հունվարի 30-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

«Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր շահագրգռված են սիրիական ճգնաժամի կարգավորման եւ այնպիսի պայմանների ստեղծման հարցում, երբ սիրիացիներն իրենք կկարողանան որոշել, թե ինչպիսին են նրանք ցանկանում տեսնել իրենց երկիրը, բոլորը պետք է արձագանքեն բանակցային գործընթացին մասնակցելու հրավերին,- ասել է նախարարը:- Նրանց, ովքեր առաջադրում են պայմաններ, որոնք նախատեսված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով, կարծում եմ, անհրաժեշտ է համբերատար շարունակել հրավիրել, բայց չհորդորել կամ չհամոզել»:

Լավրովը նաեւ հայտարարել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ կպարզի Սիրիայում անվտանգության գոտների ստեղծման թեման: ՌԴ-ն հնարավոր է համարում մտածել Սիրիայի տարածքում ներքին տեղահանվածների բնակատեղիների ստեղծման մասին, նաեւ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում