Կրեմլը մտադիր չէ որեւիցե գնահատական տալ Թրամփի գործողությունների

Կրեմլը մտադիր չԷ որեւիցե գնահատական տալ ԱՄՆ-ի նախագատ Դոնալդ Թրամփի գործողություններին եւ ելնում է այն տրամադրվածությունից, որը դրսեւորվել է երկու պետությունների ղեկավարների՝ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Տվյալ դեպքում մենք չէ, որ պետք է ինչ-ինչ որակումներ տանք ԱՄՆ-ի նախագահին: Ու դարձյալ դա Ամերիկայի ներքին գործն է: Մենք առայժմ ելնում ենք այն տրամադրվածությունից, որը դրսեւորվել է վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչը գոհացնում է մեզ»,- ասել է Պեսկովը:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թրամփը հոկտեմբերի 28-ի կայացած հեռախոսազրույցտ ընթացքում քննարկել են մի ամբողջ շարք հարցեր, ներառյալ Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Կողմերն ի թիվս այլ հարցերի նշել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորման կարեւորությունը, հաղորդել է ՌԻԱ նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում