«Ժողովուրդ». Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու

Առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու: Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին, երբ ՀՀ կառավարության կազմը ձևավորելիս վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներ էր նշանակում, պաշտոնյաների ընտրությունը երկու ձև մեկնաբանվեց. Կամ նշանակվողներն իր թիմակիցներն էին, կամ մարդիկ, որոնցից լավն այդ պահին վարչապետը չէր հասցրել գտնել: Եվ ահա մամուլում արդեն մի քանի անգամ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ վարչապետի «տեմպին» կառավարության ոչ բոլոր անդամներն են դիմանում: Դա երբեմն տեսանելի է դառնում նույնիսկ կառավարության նիստերի ժամանակ: 

«Ժողովորդ» օրաթերթի՝ ՀՀ կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ՀՀ վարչապետը որոշակի փոփոխություններ է նախատեսում գերատեսչությունների ղեկավարների շրջանում: Ընդ որում խոսվում է այն մասին, որ չի խնայելու նաև իր բերածներից ոմանց: Ու հիմա չի բացառվում՝ այդ փոփոխություններն իրականացվեն նույնիսկ մինչև խորհրդարանական ընտրությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում