«Ժողովուրդ». ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը որոշել է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով

Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց հետո ենթադրվում էր, որ նրա շուրջ կհամախմբվեն նաև ԲՀԿ-ից հեռացածները, որոնք հավաստիացնում էին, թե այդ կուսակցություն են մտել Ծառուկյանի համար: Բայց պատկերն այլ է, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Ռուստամ Գասպարյանը ոչ միայն չի պատրաստվում միանալ Գ. Ծառուկյանին, այլև որոշել է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով: 

Ասել է, թե նախկին ընդդիմադիր դիրքերից խոսող պատգամավորը այսօր որոշել է ծառայել իշխանություններին, որոնց դեմ կոշտ պայքար էր պատրաստվում մղել: «Ժողովուրդ»-ը այս տեղեկությունը թերթը չի կարողացել պարզել Ռ. Գասպարյանից, նա օրեր շարունակ անպատասխան է թողել թերթի զանգերը: Երբ թերթը փորձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գագիկ Մինասյանից պարզել լուրի իսկությունը, նա ասել է, որ ՀՀԿ ցուցակ դեռ չեն կազմել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում