ՌԴ օմբուդսմենն անընդունելի է համարել Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անընդունելի է համարել ՌԴ քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրվել է ՌԴ օմբուդսմենի պաշտոնական կայքում:

«Անընդունելի եմ համարում Բելառուսի տարածքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նշվում է. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ տարածքից դուրս կամ տրվել որևէ այլ պետության»: Իմ դիրքորոշումն աջակցություն է ստացել ՌԴ արտաքին գործերի նախարարությունում և այլ պրոֆիլային գերատեսչություններում»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում