Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում եկել է «առաջ շարժվելու» ժամանակը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցում է երկրի առանձին խորհրդարանականների մտահոգությունը ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակի կապակցությամբ, սակայն կարծում է, որ երկու երկրներն էլ «պետք է առաջ շարժվեն»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիի մեկնաբանու թյան մեջ այս մասին հայտարարել է նախընտրական արշավի ժամանակ արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի խորհրդական Վալիդ Ֆարեսը:

Ֆարեսի խոսքով՝ ամերիկացի շատ օրենսդիրներ նշում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վիճելի բնույթը, ինչպես նաեւ այն «բազմաթիվ խնդիրները, որոնք մեզ բաժին են հասել անցյալից եւ շարունակում են գոյություն ունենալ մինչ օրս»: «Նա (Թրամփը – խմբ.) հասկանում Է Կոնգրեսի առանձին անդամների անհանգստությունը, սակայն ասում է, որ մենք գտնվում ենք նոր աստիճանի վրա եւ (պետք է) առաջ շարժվենք»,- նշել  է գործակալության զրուցակիցը:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ բազմիցս ասել է, որ մտադիր է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի նորմալացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ դա շահավետ կլինի երկու կողմերի համար էլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում