Շուլցը կոչ է արել Մերկելին Թուրքիայում խոսել հիմնարար իրավունքների պաշտպանության մասին

Գերմանիայի Սոցիալ–դեմոկրատական կուսակցության կողմից կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը կոչ է արել Թուրքիայում գտնվող Անգելա Մերկելին կոչ անել թուրքական կողմին հարգելու իրավական պետության սկզբունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:

«Գերմանիան ՆԱՏՕ-ի իր դաշնակցին պետք է բացահայտ կերպով պետք է ասի, որ մենք վճռական ենք Թուրքիայում օրինական պետության սկզբունքների հարգման, արդար դատավարության, մամուլի ազատության և հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում»,– հայտարարել է Շուլցը, ով առաջիկա ընտրություններում կանցլեր Մերկելի հիմնական հակառակորդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում