Մերկելը Թուրքիայում խոսել է խոսքի ազատությունը հարգելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ԵՄ անդամակցությանը, ՆԱՏՕ-ին, փախստականների խնդրին առնչվող հարցեր: Հանդիպման ժամանակ չեն շրջանցվել նաև Էգեյան ծովում տեղի ունեցած վերջին զարգացումները, տարածաշրջանային իրադրություն, մասնավորապես դրությունը Սիրիայում և Իրաքում:

Իր խոսքում Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո սա իր առաջին այցն է Անկարա: Նա կարևորել է հեղաշրջման փորձի պատասխանատուների պատժի ենթարկելը, սակայն միաժամանակ ընդգծել է, որ այդ գործընթացում խոսքի պետք է հարգվի ազատությունը:

Անդրադառնալով փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնագրի կնքմանը` Մերկելն ընդգծել է, որ դա բխում է երկու կողմերի շահերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում