Բելառուսը 15 մլրդ դոլար է կորցրել ԵԱՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով. Լուկաշենկո

Բելառուսը 15 միլիարդ դոլար է կորցրել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անհավասար գների եւ պայմանների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Այդ ընթացքում անհավասար գների, անհավասար պայմանների պատճառով Բելառուսը 15 միլիարդ դոլար է կորցրել:

Նրանք ընդունում են այս թիվը: Եվ ահա նրանք այժմ մեզ տվել են հինգ միլիարդի վարկեր: Դե ինչ՝ լավ է. մեզնից 15 միլիարդ խլել գների միջոցով եւ ապա մեզ տալ մեր իսկ փողը, եւ այն Էլ սոսկ երրորդական մասն ավելի մեծ տոկոսով, քան ԱՄՀ-ն է տալիս»,– ասել է Լուկաշենկոն Մինսկում կայացած մեծ մամուլի ասուլիսում:

Այդուհանդերձ, պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան եւ Մինսկը կկարողանան լուծել բոլոր վիճելի հարցերը եւ համաձայնության գալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում