Ալպերում հայտնաբերել են ձնհոսքի տակ մնացած երկու լեռնագնացների

Իտալական Ալպերում հայտնաբերվել են ձնահոսքի տակ մնացած երկու լեռնագնացների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իտալիայի ալպիական փրկարարական ծառայության ղեկավարը:

«Ընդհանուր առմամբ խմբում յոթ հոգի էին, հինգը վերադարձել էին, իսկ երկուսը տուժել են: Նրանցից մեկի վիճակը ծանր է»,- ասել է փրկարարը` հավելելով, որ նրանք բոլորը իտալացիներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում