ՀՀՇ-ն ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան» դաշինքով

Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչությունն այսօր վերջնական որոշում ընդունեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: Այդ մասին Times.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։

«Վարչության 12 անդամներից նիստին մասնակցում էին 11-ը և միաձայն որոշում ընդունվեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: Ռեյտինգային կարգով կուսակցությունից իր թեկնածությունը կառաջադրի միայն ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նիստին չէր մասնակցում միայն Ալեքսանդր Արզումանյանը, քանի որ դեռևս 2 օր առաջ մահացել էր Արզումանյանի մայրը:»,-փոխանցեց Կարապետյանը:

Ինչ վերաբերվում է Արզումանյանի դիրքորոշմանը դաշինքին միավորվելու հետ կապված, Կարեն Կարապետյանը խնդրեց այդ հարցով դիմել Ալեքսանդր Արզումանյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում