ԶԼՄ-ները նշել են ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնի ամենահավանական թեկնածուին

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Էլիոթ Աբրամսն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին գրել է New York Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ: 

Աբրամսը, որը 69 տարեկան է, ավելի վաղ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում խորհրդական Է աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ փետրվարի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ միասին թեկնածուի հետ պետք է հանդիպի Սպիտակ տանը:

ԶԼՄ-ները արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնի եւս մեկ հավակնորդ են համարում Փոլա Դոբրյանսկուն, որն արդեն այդ պաշտոնն զբաղեցրել էր Ջորջ Բուշ կրտսերի օրոք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում