Թրամփի խորհրդականը հավաստել է ՌԴ-ի հետ համագործակցելու նրա պատրաստակամությունը. CNN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ռուսաստանի եւ նրա ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հավաստել է Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը, որը ելույթ է ունեցել CNN հեռուստաալիքի եթերում:

Նա հերքել է այն պնդումները, որոնց համաձայն Թրամփին ու Պուտինին կապում են ընկերական հարաբերությունները, ընդգծելով, որ ԱՄՆ-ի ղեկավարը, ինչպես ինքն է քանիցս հայտարարել, «հազիվ է ճանաչում» Ռուսաստանի նախագահին:

Դրա հետ մեկտեղ Քոնուեյը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցել ահաբեկչության, մասնավորապես, ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ աշխարհի այլ հիմնախնդիրների լուծման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում