AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստի երրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 101 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Փետրվարի 7-ի նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Փաթեթը վերաբերում է հիփոթեքային վարկերի տրամադրմանն ու հարակից հարցերին: Նախատեսվում է, որ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Այնուհետև պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը միտված է ԱՊՀ անդամ-պետությունների ինտեգրված արժութային շուկայի ստեղծմանը:

Խորհրդարանը քննարկել է նաև 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը, որով կողմերը հիմնում են ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդ:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագիրը: Փաստաթղթի նպատակն է ամրապնդել գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքի դեպքում: Համաձայնագրին միացել է 123 երկիր:

Ժամը 16:30-ին կառավարության անդամները խորհրդարանում կպատասխանեն պատգամավորների գրավոր և բանավոր հարցերին:

Լրահոս
«Գյումրի. սթրիթ-արթի օր». քաղաքի լքված պատերը նոր կյանք ու դեմք ստացան ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը ՄԻՊ-ի աշխատակազմի թունիսցի հյուրերը այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ԵՄ-Արցախ համագործակցությունը պետք է դառնա Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն. EuFoA-ի տնօրեն ՀՀ Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն Լեհաստանում տղամարդը դանակով հարձակվել է առևտրային կենտրոնի այցելուների վրա. մեկ մարդ զոհվել է ՀՀ ԱԳ նախարարը կայուն է համարում հայ-լեհական հարաբերությունների համապարփակ և բովանդակալից զարգացման հիմքը Միսնկում կայացել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Նախագահը հանդիպել է «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների հետ Ուսանողները բողոքում են զինծառայության տարկետումը հանելու վերաբերյալ օրինագծից. Կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է քննարկել Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին Վայոց ձորի մարզպետը ՀՀ վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը Անկարայի հետ հարկավոր է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին Աշոտ Մանուկյանը ներկայացրեց Իրանից գազն ուղիղ չգնելու պատճառները Աշոտ Մանուկյանը ներկայացրեց Իրանից գազն ուղիղ չգնելու պատճառները Աշոտ Մանուկյանն առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախապայմաններ չի տեսնում Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ արդարադատության նախար... Հայերի դերակատարությունը կարեւորվում է լեհական պատմության մեջ. Էդվարդ Նալբանդյան Օդի միջին տարեկան ջերմաստիճանը պարբերաբար կբարձրանա Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Լեհաստանի արտգործնախարարը ներուժ է տեսնում հայ-լեհական համագործակցությունը ամենաբարձր մակարդակով զարգացնելու համար ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը ԵՄ-Արցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում. Մասիս Մայիլյան Աշոտ Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին Գեղարքունիքում համապետական շաբաթօրյակին կմասնակցեն 6 890 մարդ, 244 միավոր տեխնիկա ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը Եկեղեցու բարեփոխման խնդիրը երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով. Տեր Վահրամը հակադարձել է Հրանտ Բագրատյանին Ադրբեջանի իշխանությունները փորձում են տապալել բանակցային գործընթացը ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը կարող է ավարտվել եկող տարի Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. ռուսաստանցի փորձագետ ԵՊՀ ուսանողները Բուտրոս-Բուտրոս Ղալիի անվան նորաբաց լսարանում կծանոթանան խաղաղության հաստատման գործում նրա մեծ ավանդին Կողմերի միջեւ վստահության բացակայության պարագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բարդ է լինելու. ռուսաստանցի քաղաքագետ Հայ համայնքը պետք է կարողանա հասցնել եվրոպական էլիտաներին Ադրբեջանի հետ համագործակցության խնդրահարույց ասպեկտները. ռուսաստանցի քաղաքագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan