«Հրապարակ». Բելաջիոյի Գրիշը այլևս չի ցանկանում մանդատի վրա գումար ծախսել

«Ավելի քան 14 տարվա օրենսդիրի փորձ ունեցող, անկուսակցական Գրիգորի Մարգարյանն այս անգամ չի մասնակցելու ընտրություններին։ Նա այլևս չի ցանկանում մանդատի վրա գումար ծախսել։ Լավատեղյակ աղբյուրից իմացանք, որ Բելաջիոյի Գրիշը մտադիր է մեկնել ԱՄՆ, որտեղ հանգիստ կապրի՝ ամեն ամիս այստեղի բիզնեսների եկամուտն ստանալով։ Երկու օր է՝ փորձում ենք կապվել Մարգարյանի հետ, սակայն մեր զանգելու պահերին նա մշտապես աղմկոտ վայրերում է լինում։ «Ալո, ալո, չի լսվում ձայնը»,– ասում է նա և ավարտում դեռ չսկսված խոսակցությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում