«Ժողովուրդ». ՌԱԿ սփյուռքի և հայաստանյան կառույցի մեջ լուրջ տարաձայնություններ են սկսվել

«Ռամկավար ազատական կուսակցության» սփյուռքի և հայաստանյան կառույցի մեջ լուրջ տարաձայնություններ են սկսվել: «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ պատճառը ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի հայտարարություններն էին «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին: ՌԱԿ սփյուռքի կառույցը, որ դեմ էին եղել այս որոշմանը, հիմա ցանկանում են պաշտոնանկ անել Ավետիքյանին ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից:

Թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ՀՌԱԿ-ում նախատեսված է հավաք, որի ժամանակ էլ կկայացվի Ավետիքյանին պաշտոնանկ անելու որոշումը: Մինչ այդ, ՌԱԿ ներսում տարաձայնությունները տեսնելով՝ Գ. Ծառուկյանը հայտարարել է, թե այս փուլում ձեռնպահ է մնում ՀՌԱԿ-ին իր դաշինքում տեսնելուց: Հակոբ Ավետիքյանի հետ կապ հաստատելու թերթի բոլոր փորձերը ապարդյուն են եղել, նա չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում