«Հրապարակ». Ռուստամ Գասպարյանը կաջակցի ՀՀԿ-ին, որ քաղաքապետ դառնա

ԱԺ պատգամավոր նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվի որևէ կուսակցության ցուցակով:

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունների հովանու ներքո տեղավորված Գասպարյանը փոխշահավետ պայմանավորվածության է եկել, որ խորհրդարանական ընտրություններին «կաշխատի» գեներալ Սեյրան Սարոյանի համար, որը ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու Արմավիրի ընտրատարածքում, իսկ դրա դիմաց Գասպարյանը, հավանաբար, կստանա Արմավիրի քաղաքապետի պաշտոնը:

Ռ. Գասպարյանը թերթի հետ զրույցում հաստատել է ընտրություններին չմասնակցելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ Արմավիրի քաղաքապետ դառնալու շուրջ իրեն որևէ առաջարկ չի արվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում