«Ժամանակ». «Ժառանգության» և «Ելք»-ի բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել

«Ժառանգություն» կուսակցությունը անհաջողությամբ է ավարտել «Ելք» դաշինքի հետ բանակցությունները և ներկայումս կենտրոնացել է միայն օհանյանական դաշինքի հետ բանակցությունների վրա։ Օրեր առաջ «Ելք» դաշինքի հետ բանակցությունները դեռ չսկսված վերջացել են. գրել է «Ժամանակ»-ը:

Նշենք, որ «Ժառանգությունը» խորհրդի վերջին նիստում որոշում էր կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքով՝ կա՛մ «Ելք» կա՛մ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի գլխավորած դաշինքով։ Թեև այս որոշմանը դեմ է արտահայտվել Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ՝ կուսակցությունը որոշել է գնալ այս ուղով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում