Թուրքիան հայտնել է Սիրիայում «Իսլամական պետության» 165 թիրախ ոչնչացնելու մասին

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նոր հարվածներ հասցնելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ` թուրքական զորքերի հարվածներից այս անգամ Սիրիայի տարածքում ոչնչացվել է ԻՊ 23 ահաբեկիչ:

Թուրքական զորքերը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում արդեն 171 օր է գործում են Սիրիայի տարածքում:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: Փետրվարի 9-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա կատարված հարձակման հետևանքով սպանվել է 5 թուրք զինվոր: «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպա նված թուրք զինվորների թիվը հասել է 65-ի:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` փետրվարի 9-ին ռուսական ռազմական ինքնաթիռը շփոթմամբ հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թուրք զինվորների դիրքերին, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում