Տուրիստական ավտոբուսների համար անվճար կայանատեղեր կգործեն

Տուրիստական ավտոբուսների համար գարնանից սկսած անվճար կայանատեղեր կգործեն: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հարցը մշտապես բարձրացվել է: «Միջազգային կազմակերպության կողմից մշակվել են ճանապարհային նշանների ուղեցույցները: Հարցն արդեն իսկ քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զեյթունցյանը՝ հավելելով, որ արդեն իսկ նշագծվել են այն բոլոր վայրերը, որտեղ կարող են կայանել տուրիստական ավտոբուսները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում