«Հրապարակ». Քաղաքական էլիտան կրկին հարսանիքի է

«Հրապարակ». Քաղաքական էլիտան կրկին հարսանիքի է

«Շաբաթ օրը քաղաքական էլիտան հարսանիքի է՝ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին է ամուսնանում։ Խնջույքը կկայանա Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում։ Պատգամավորի որդին՝ Մակար ՊԵտրոսյանը, ով ՄԱՊ ընկերության գլխավոր տնօրենն է, ամուսնանում է անհայտ ընտանիքի աղջկա հետ։ Հարսանիքին հրավիրված են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ։ Նշենք, որ Մակար Պետրոսյանը մամուլին անհայտ մարդ չէ, նրա անվան հետ էր կապվում Արմավիրի Բամբակաշատ գյուղում տարիներ առաջ տեղի ունեցած մի ծեծկռտուք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում