Կոչնչացնեմ, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը. Հեղինե Բիշարյան

Կոչնչացնեմ, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը. Հեղինե Բիշարյան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայկական վերածնունդ կուսակցության» համագումարը: Կուսակցության հիմնադիր Արթուր Բաղդասարյանի ելույթից հետո, բարձրախոսին մոտեցավ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, գրում է Հրապարակը:

«Ընդհանրապես դժվար է ուսուցչից հետո աշակերտը խոսի, իմ քաղաքական ուսուցիչը և առաջնորդը եղել և մնում է Արթուր Բաղդասարյանը: Ես ինքս՝ որպես մանկավարժ, դեռևս 15 տարի առաջ դասավանդել եմ դասարանում, խոսելով Արթուր Բաղդասարյանի, Օրինաց երկրիի մասին, գաղափարների և նպատակների մասին, խոնարհվում եմ այդպիսի կրթված մարդու առջև, նրա գաղափարների և ծրագրերի առջև: Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը, որովհետև այսօր, այս վճռական պահի, երբ հրապարակ են հելել բազմաթիվ ֆեոդալներ, թաղի նայողներ, թաղային խուժանը… ինչու համար. թողարկելու, որ այս ընտրությունները քաղաքական ուժերի ընտրություններ են: Բոլորիս են հայտնի, որ այս ուժերը որոշելու են վաղվա մեր ապագան: Սա թաղի «xoроший տղերքի» ընտրություն չէ, ամեն մի քուչա այսօր ռեյտինգային մարդ ունի, ամեն շենքում ռեյտինգային թեկնածու կա, ինչ երկրում ենք ապրում: Մինչդեռ կառավարող իշխանության մեջ ռեյտինգ չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում