Արաբական Միացյալ Էմիրություններ` գրավիչ վայր բազմաթիվ զբոսաշրջիկների համար

Արաբական Միացյալ Էմիրություններ` գրավիչ վայր բազմաթիվ զբոսաշրջիկների համար

Աշխարհի տարբեր հատվածից այստեղ ժամանած տուրիստին, այն գրավում է իր յուրօրինակ բնությամբ և հայտնի տեսարժան վայրերով:

Որո՞նք են առավել գեղեցիկ վայրեր Դուբայում, խորհուրդ է տրվում իմանալ: Այսօր Դուբայը արագորեն աճում ու զարգանում է, ներկա ժամանակաշրջանում դառնալով առավել հայտնի զբոսաշրջային ուղղություն:

Դուբայը հայտնի է իր բազմաթիվ օրիգինալ տեսարժան վայրերով: Հետաքրքրական է, նաև այն, որ վերջիններս էլ գտնվում են միմյանց հարևանությամբ:

Եթե դուք դեռ չեք ճամփորդել ԱՄԷ` Դուբայ, ապա ձեր կյանքի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկը դեռևս առջևում է:

Այս երիտասարդ պետության առանձնահատկություններն են հանգիստը, անվտանգությունն ու ապահովությունը:

Հրաշալի կլիմա, մաքուր և տաք ծով, գերժամանակակից հյուրանոցներ, որոնք մատուցում են գերազանց ծառայություններ, և այս ամենը պարգևում են գերազանց հանգիստ Արաբական Միացյալ Էմիրություններում: ԱՄԷ–ն յոթ անկախ էմիրությունների դաշնություն է, որոնք սփռված են Արաբական թերակղզու արևելյան և հյուսիս–արևելյան ափերին:

Բացի առևտրի և բիզնեսի համար հարմար պայմաններից, երկիրը կարող է պարծենալ նաև ուրիշ, ոչ պակաս ձգող ակնթարթներով: ԱՄԷ–ի գլխավոր հարստությունը դա պայծառ արևն է տարվա 365 օրը և տաք, մաքուր ծովը:

Կլիմայի առանձնահատկությունները թույլ են տալիս հանգստանալ ծովիափին անգամ ձմռանը: Ամենաժամանակակից ծովափնյա հյուրանոցներն առաջարկում են զբոսաշրջիկներին լողավազաններ, հարմարավետ հյուրանոցային պայմաններ, որոնք կահավորված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Դուբայում է գտնվում երկրի խոշոր նավահանգստային համալիրը, 160 ավելի ժամանակակից հյուրանոցներ, բազմաթիվ խանութներ, ռեստորաններ և ժամանցի վայրեր:

Քաղաքին ծանոթանալու լավագույն միջոցը նավակով զբոսանքն է ջրանցքով, որը հնարավորություն կտա ծանոթանալ քաղաքի ժամանակակից ճարտարապետությանը, չծանրաբեռնելով քաղաքի եռուզեռին և շոգին:

Տարին մեկ Դուբայում անցկացվում է աշխարհի ամենամեծ առևտրային միջոցառումը, որը ներգրավում է ավելի քան 2 մլն այցելուների: Ոչ պակաս հետաքրքիր է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը` Դուբայի՝ Բուրջ Էլ Արաբը:

ԱՄԷ–ում նոր, բայց շատ տարածված զվարճալիքներն են` անապատում դահուկահոսքը ավազի վրա, անապատում ավտոմրցաշավը, գիշերակացը քոչվորների հավաքատեղիներում կամ ուղտարշավները: Երկրում առկա են բազմաթիվ սպորտային կառույցներ, թենիսի խաղահրապարակներ, Գոլֆի, բոուլինգի ակումբներ, ֆուտբոլային և չմշկասահքի հրապարակներ, բոլոր հնարավորությունները ծովային հանգստի համար:

Ամեն տարի անց են կացվում ավանդական “Դոու” մրցարշավները, Ֆորմուլա-1 համաշխարհային մրցարշավը, արագընթաց մոտորանավակներով, ուղտերի և զտարյուն արաբական նժույգների մրցարշավները: Շատ հետաքրքիր են ծովային խեցգետինների գիշերային որսը,ծովային ձկնորսությունը մոտորանավակից կամ առագաստանավից:

Ներկայացնում ենք Դուբայի տեսարժան վայրերից, որոնք այցելուներին մեծ քանակությամբ դրական զգացումներ են պարգևում:

  

Ձեզ ենք ներկայացնում երգող ֆանտանները, որոնց բարձրությունը հասնում է նույնիսկ 150 մ:

  

Dubai Mall-ը ամենահայտնի առևտրային կենտրոններից մեկն է: Այն ունի 50 ֆուտբոլային դաշտերի տարածքին համապատասխան տարածություն:

  

Բուրջ Խալիֆա՝  “Խալիֆայի աշտարակ”, շինարարությունը արժեցել է մոտ US $1,5 մլրդ, Դուբայի հպարտություններից մեկն է: Երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին:  Այս շքեղ հյուրանոցում մեկ օր գիշերելն արժե 2 400$: 2008 թվականի մայիսի 9-ից այն համարվում է աշխարհի ամենաբարձր շենքը:

  

Բուրջ ալ Արաբ – Առագաստի տեսք ունեցող 7 աստղանի հյուրանոց, որը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկն է: Այս հյուրանոցը հայտնի է իր տիեզերական ներքին հարդարանքով, ծառայությունների բարձր մակարդակով և թանկ գներով: Երկնքում վեր խոյանալով 321մ տպավորիչ բարձրությամբ` հյուրանոցը վայելում է աշխարհի ամենաբարձր հյուրանոց կոչվելու տիտղոսը:

հանգստի ժամանակ, անպայման պետք է այցելել այնպիսի չքնաղ վայր, ինչպիսին է Երկորյակ-աշտարակները.

  

Իսկ քաղաքային թոհուբոհից, կարելի է հանգիստը շարունակել՝ այս հրաշագեղ պետության արևակեզ ու չափազանց ցանկալի ծովափին, որը կոչվում է Մարինա.

  

Դուբայի ակվարիումը ունի աշխարհում ամենամեծ դիտարկման վահանակը և 33 հազար ծովային կենդանիներից կազմված հավաքածու: Ստորջրյա գազանանոցը, որը գտնվում է ակվարիումի վերևի` երկրորդ հարկում, ներկայացնում է մի շարք բնական տարածքներ, այդ թվում` արևադարձային անտառ, քարքարոտ ծովափ և օվկիանոս:  Աշխարհի ամենամեծ ակվարիումներից մեկն է:

Եթե ցանականում եք Ձեր անմոռանալի հանգիստն անցկացնել Դուբայի անզուգական վայրերում, դիմեք Globus Tours Armenia տուրիստական գործակալություն: 

Հասցեն ք. Երևան, Նալբանդյան փ. 25/14 

Հեռ. (010) 588115

Հետևեք մեզ նաև Telegram-ում