Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը կայցելի Գերմանիա

Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը կայցելի Գերմանիա

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահի հրավերին ի պատասխան կայցելի Բեռլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայում հաքան Ֆիդանը կհանդիպի Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Քահլին, ինչպես նաև Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի նախագահ Հանս-Գեորգ Մաասենի հետ:

Հանդիպումների ընթացքում օրակարգային հարցերի շարքում են լինելու Սիրիայից եկող սպառնալիքները, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում