«Ժողովուրդ». ՍԱՍ-ի Արտակին դատի են տվել

«Ժողովուրդ». ՍԱՍ-ի Արտակին դատի են տվել

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում։ Նախ՝ տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, և արդյունքում երկու օր փակ էին Թումանյան և Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը։ Իսկ ահա փետրվարի 9-ին էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Մայքրսոֆթ Կորպորացիա» ընկերությունը. գրել է «Ժողովուրդ»-ը:

«Այս տարվա փետրվարի 9-ին Կենտրոնական և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցում «Մայքրսոֆթ Կորպորացիան» «ՍԱՍ գրուպից» պահանջել է դադարեցնել հեղինակային իրավունքի խախտումը և որպես փոխհատուցում վճարել ավելի քան 15 միլիոն դրամ։ Այս գործով դատավոր է նշանակվել Հայարփի Զարգարյանը»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում