«Փաստ». Արթուր Բաղդասարյանը «պտտվում» է Մոսկվայի մեծահարուստ Վարդգես Արծրունու շուրջը

«Փաստ». Արթուր Բաղդասարյանը «պտտվում» է Մոսկվայի մեծահարուստ Վարդգես Արծրունու շուրջը

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ` «Հայկական վերածնունդ» հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հաճախ է մեկնում Մոսկվա` հանդիպելու շինարարական մեծ կորպորացիայի սեփականատեր, մեծահարուստ Վարդգես Արծրունուն: Արծրունին հայտնի «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է:

«Ժամանակին, Կարեն Դեմիրճյանի օրոք, նա զբաղեցնում էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի ու ՀԽՍՀ շինարարության պետկոմի նախագահի պաշտոնները (1987–90 թթ.): Արթուր Բաղդասարյանը հույս ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության ընտրարշավի համար ֆինանսական հովանավոր դարձնել 76–ամյա Վարդգես Արծրունուն: Նրա աջակցությամբ Արթուր Բաղդասարյանը գրեթե հասցրել է Մոսկվայում հեռուստաընկերություն բացել, որի մեկնարկը ինչ–ինչ պատճառներով հետաձգվում է»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում