Ամերիկացիների կեսը հավանություն է տալիս Թրամփի գործունեությանը. Fox News

Ամերիկացիների կեսը հավանություն է տալիս Թրամփի գործունեությանը. Fox News

Ամերիկացիները գրեթե երկու կեսի են բաժանվել այն հարցում, թե իրենք հավանություն տալիս են արդյոք Դոնալդ Թրամփի գործունեությանը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է Fox News հեռուստաընկերության հարցումը:

Այսպես, հարցվածների 48 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Թրամփի գործունեությանը, իսկ 47 տոկոսը՝ հավանություն չի տալիս: Ընդ որում՝ կարծիքները բաժանվել են կուսակցական գծին խստիվ համապատասխան. հանրապետականների 87 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի գործունեությանը, իսկ դեմոկրատների 90 տոկոսը հավանություն չի տալիս:

Հարցման մասնակիցների ուղիղ կեսը հայտարարել է, թե վստահ է ճգնաժամերից գլուխ հանելու Թրամփի ընդունակությանը: Գրեթե նույնքանն էլ՝ 49 տոկոսը, չեն վստահում որոշումներ ընդունելու Թրամփի կարողությանը:

Հարցմանը մասնակցել են 1013 գրանցված ընտրողներ ԱՄՆ-ի բոլոր նահանգներում: Այն անցկացվել է Anderson Robbins Research ընկերության հեռուստաալիքի եւ Shaw & Company Research-ի պատվերով:

Հարցումն անցկացվել է փետրվարի 11-13-ին, վիճակագրական անճշտությունը կազմում է 3 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-

Հետևեք մեզ նաև Telegram-ում