Թրամփը կփորձի գործարք կնքել Ռուսաստանի հետ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Ռուսաստանի հետ գործարք կնքել ահաբեկչության դեմ պայքարում եւ տնտեսության ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Նրա կարծիքով, եթե Վաշինգտոնը եւ Մոսկվան «ընդհանուր դիրք բռնեն» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախման եւ տնտեսական շահերի հարցերում, ապա գործարքը կկնքվի: «Դրա վրա մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ: Եթե դա ԱՄՆ-ի շահերից է բխում, Թրամփը կհասնի գործարքի»,– հավելել է Սփայսերը:

Նույն օրն ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարող են բարելավել հարաբերությունները, եթե կապերի վերականգնումը չվնասի Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում