Մարին լե Պենը մեծացրել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու շանսերը

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը 1 տոկոսով մեծացրել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու իր շանսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության անցկացրած հարցման տվյալները:

Ըստ վերջին հարցման արդյունքների, լե Պենի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 27,5 տոկոսը: «Հառաջ» շարժման առաջնորդ, Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին կարող է ձայն տալ հարցվածների 21 տոկոսը: Հարցման մասնակիցների 19 տոկոսը նախապատվությունը տալիս է «Հանրապետականներ» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու եւ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում