Հայաստանը և Վրաստանը կհամագործակցեն սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության պետ Զուրաբ Չեկուրաշվիլին նախօրեին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության վերաբերյալ:

ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու կողմերն էլ գնահատել են հուշագրի ստորագրումը որպես լուրջ քայլ միջազգային չափորոշիչների ներդրման, ինչպես նաև, տեղեկատվության և փորձի փոխանակման բնագավառներում:
Երկուստեք կարևորվել են սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի արտահանումը դյուրինացնելու և այդ ոլորտում համագործակցությունը զարգացնելու` հուշագրով ամրագրված հնարավորությունները:
Այս համագործակցությունը կամրապնդվի բուսասանիտարիայի, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում վերահսկողություն իրականացնող ներկայացուցիչների փոխայցելություններով:

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանը և Լևան Դավիթաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում