Ադրբեջանում ձևավորվում է միջինասիական վարչակարգ. Իսկանդարյան

Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները որոշում կայացնելու խնդիր ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախ այցելած մի շարք պատգամավորներին միջազգային հետախուզում հայտարարելը նման թույլ որոշումներից մեկն է:

«Նման որոշումները ծիծաղելի են, և հասկանալի է, որ դրանք ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանի համար: Ադրբեջանական պլատֆորմը, Լապշինի արտահանձնումը և այլն, և այլն. սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի հասկանում, թե ինչ է անում»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանի Հանրապետությունում ձևավորվում է միջինասիական վարչակարգ:

«Ադրբեջանն օրըստօրե հեռանում է Կովկասից դեպի միջինասիական երկրների շարքը: Դա է վկայում Մեհրիբան Ալիևին փոխնախագահի պաշտոնում նշանակելը, և նմանատիպ գործընթացները շարունակական բնույթ են կրելու: Սահմանադրության փոփոխությունից սկսած ակնհայտ էին նման զարգացումները»,– ընդգծեց Իսկանդարյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, թե այդ երկիրը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարիուսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում