Բարզանին կոչ է արել Էրդողանին ազատ արձակել քրդամետ կուսակցության պատգամավորներին

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մեսուդ Բարզանին կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներին ու մյուս պատգամավորներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

«Հաշտեցման գործընթացի համար անհրաժեշտ է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեն»,- ասել է Բարզանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում