Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունները նախատեսված են մի քանի ամսվա համար. աղբյուր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ակնկալում է, որ Սիրայի շուրջ բանակցություններն ընդմիջումներով կշարունակվեն մի քանի ամիս, իսկ ընթացիկ փուլը ծառայում է լոկ այն բանի համար, որ հիմք դնի քաղաքական կարգավորման խնդիրների քննարկման համար: Այդ մասին, հայտնել է բանակցությունների կազմակերպմանը մոտ կանգնած մի աղբյուր:

«Հատուկ դեսպանորդը վերադառնում է այն պլանին, որը նա պատրաստել էր դեռ մեկ տարի առաջ՝ բանակցությունների մի քանի փուլ անցկացնել տասն օրից մինչեւ երկու շաբաթ ընդմիջումներով, որոնց արդյունքում ծրագրվում է հասնել շրջանակային համաձայնագրի,- ասել է զրուցակիցը:-Հերթական փուլը պլանավորված է մարտի երկրորդ կեսին, իսկ ամբողջ գործընթացը, հաջողության դեպքում, կտեւի մի քանի ամիս»:

Դե Միստուրան մտադիր է, մամուլին հայտարարված պլաններին համապատասխան, կենտրոնանալ երեք գլխավոր թեմաների վրա, ներառյալ կառավարության ձեւափորումը, սահմանադրության պատրաստումը եւ ընտրությունների անցկացումը:

Սակայն մինչեւ այս փուլի վերջը, որը պլանավորվում է ավարտել մարտի 3-ին, կարծարծվեն միայն այդ հարցերի քննարկման ձեւաչափն ու ժամանակացույցը: «Այս փուլի ընթացքում հատուկ դեսպանորդը մտադիր է բանակցությունների մասնակիցներին աշխատանքային պլան ներկայացնել այդ թեմաների վերաբերյալ, որին համապատասխան կկառուցվի աշխատանքը հաջորդ փուլերում»,- նշել է աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում