ԼՂ հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի. Տուսկ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում: «Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Ստատուս-քվոն կայուն չէ: Հակամարտությունը շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի` միջազգային իրավունքի համաձայն: Այն ռազմական լուծում չունի»,-ասել է Տուսկը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու առաջարկություններին:

«Պարոն նախագահ, սիրելի Սերժ, շնորհակալություն Բրյուսել կատարած այցելության համար և ձեր բոլոր ջանքերի ու մեր համագործակցության համար»,-նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում