«Ժողովուրդ». Թիվ 64 դպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

ՀՀ պետական կառույցներում աշխատակիցների հաստիքներն ավելացնելու և այդ ճանապարհով պետական միջոցները վատնելու երևույթը հասել է դպրոց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս օրերին մի շարք մարզպետներ դպրոցներում ստուգումներ են սկսել, քանի որ ահազանգ ունեն, որ արհեստական գրանցված անձինք կան, որոնք աշխատանքի չեն ներկայանում, իսկ նրանց աշխատավարձերը ստանում է դպրոցի տնօրենը:

Թերթը պարզել է, որ մեղադրյալի աթոռին են հայտնվել դպրոցների տնօրենները: 2009-ից մինչև 2015թ. Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանը դպրոցի տարբեր ազատ հաստիքներում գրանցել է 12 քաղաքացիների, որոնք չեն ներկայացել աշխատանքի, և Անաիդա Շահնազարյանը նրանց անուններով ստացած գումարը յուրացրել է:

«Ժողովուրդ»-ը նաև պարզել է, որ Երևանի թիվ 64 հիմնական դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել դպրոցի տնօրենի հետ: Նա դիմել է դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանին՝ խնդրելով, որ դպրոցի ազատ հաստիքներում գրանցի իր մտերիմներին, մասնավորապես որդուն՝ Դ. Մալխասյանին, եղբորը՝ Ս. Մալխասյանին և եղբորորդուն՝ Ա. Մալխասյանին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում