ԼՂ խնդրի կարգավորումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը. Ռոբերտ Սեկուտա

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին դեսպանը խոսել է Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերություն ների հաստատմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի Ադրբեջանի և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասել է դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում