«Ժողովուրդ». Վաճառքի է հանվել Հրազդանի ցեմենտի գործարանը

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը վաճառքի է հանել Հրազդանի ցեմենտի գործարանը։ Հիշեցնենք՝ այս գործարանը պատկանում էր Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Միխայիլ Բաղդասարովին, ով ժամանակին գործարանը գրավադրել էր բանկում։ Իսկ Բաղդասարովի սնանկանալուց հետո գործարանը դարձել էր բանկի սեփականությունը։ Հիմա փաստացի չգործող գործարանը ցանկանում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը մի քանի ներդրողների հետ։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ փոխվել է նաև Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենը, այժմ ղեկավարում է Հարություն Պողոսյանը, իսկ նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա Կոմկուսի ռեյտինգային ցուցակով Կոտայքի մարզում առաջադրվել է պատգամավորի թեկնածու»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում