Մերկելն Էրդողանի հայտարարություններն անլուրջ է համարել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում նա գերմանական կողմին մեղադրել էր ֆաշիստական գործունեություն վարելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվականը:

Էրդողանի կողմից արված այն հայտարարությանը, թե «ձեր արածներն անցյալի նացիստական գործելաոճից չեն տարբերվում», Մերկելն ասել է. «Նման անտեղի հայտարարությունները անհնար է անգամ լուրջ ընդունել և մեկնաբանություն անել»: Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ նմանօրինակ հայտարարությունները շատ են իրեն վշտացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում