AM | RU | EN
USD
EUR
RUB

Խորհրդարանական ընտրություններ 2017. Տավուշում ուրվագծվում են առաջատարները

Թիվ 13 ընտրատարածքը, որն իր մեջ ներառում է Տավուշի մարզը, այն ընտրատարածքներից մեկն է, որտեղ համեմատաբար մեղմ մրցակցություն է սպասվում՝ հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին: Հիմնականում այն տպավորությունն է, որ թեկնածուների մեծամասնությունն առաջադրվել է հանուն առաջադրման ու իրենց մասնակցությունը կրում է զուտ օլիմպիական բնույթ:

Թեպետ քաղաքական ուժերի կողմից նման բազմաքանակ թեկնածուներ առաջադրելը արդարացված է, քանի որ դա է պահանջում ռեյտինգային ընտրակարգի տրամաբանությունը: Յուրաքանչյուր թեկնածուին եթե նույնիսկ 5 մարդ ընտրի, մեծամասնությունը ավելին հավաքելու հույսեր հնարավոր է այնքան էլ չունենա, ապա այդ ձայները ինքնաբերաբար գրանցվելու են տվյալ կուսակցության օգտին: Իսկ այն, որ որոշ քաղաքական ուժերի առաջադրած անձանց նույնիսկ ողջ ցանկը գրեթե ոչինչ չի ասում, դա արդեն խոսում է տվյալ քաղաքական ուժի ոչ բավարար քաղաքական կապիտալ ունենալու մասին:

Գուցե այդ ընտրատարածքի առանձնապես թեժ պայքար չխոստացող մթնոլորտն էր պատճառներից մեկը, որ «Ծառուկյան» դաշինքը իր քարոզարշավը սկսեց հատկապես Տավուշի մարզից: Այդ քայլը անխոս մեծ կշիռ հաղորդեց դաշինքի կողմից այդ մարզում արաջադրված թեկնածուներին:

Ինչևէ, փորձենք առանձնացնել այն թեկնածուներին, որոնց անունները որոշ չափով հայտնի են հասարակության լայն շրջաններին կամ քաղաքական, լրատվական դաշտին: Անշուշտ կլինեն մարդիկ, ովքեր հայտնի են ու հարգանք են վայելում իրենց համայնքում կամ մարզում, բայց խորհրդարանական ընտրությունները հանդիսանալով որպես համապետական միջոցառում, մենք փորձում են վերլուծել այն թեկնածուների հնավարությունները, որոնց ճանաչվածությունը դուրս է մարզային շրջանակներից:

Առաջնորվդելով վերը նշված չափորոշիչներով, մենք առանձնացրել ենք միայն 4 հոգու: ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, «Ծառուկյան» դաշինքից Վարուժան Բաբաջանյանին, ՀՅԴ-ից Արտավազդ Սահակյանին և Ազատ Դեմոկրատներ կուսակցությունից Անժելա Խաչատրյանին:

Անժելա Խաչատրյանը լավ տպավորություն է թողնում հարցազրույցների և բանավեճերի ժամանակ: Զսպվածությունն ու գրագիտությունը ապագայում կարող են լավ այցեքարտ հանդիսանալ նրա հետագա առաջընթացի համար, սակայն այս պահին գտնվելով քաղաքական գործունեության գրեթե մեկնարկային դիրքում, նա դեռևս չունի այն քաղաքական ճանաչվածությունը, ազդեցությունն ու քաղաքական վարկանիշը, որպեսզի կարողանա հանդիսանալ առավելագույն ձայներ հավակնող թեկնածուներից մեկը:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Ի՞նչ սպասել Գեղարքունիքում

Առավելագույն ձայներ ստանալուն կարող է հավակնել Վարուժան Բաբաջանյանը: Նրա ընտրական գործիքաշարը բավականին առավելություններ կարող է հաղորդել նրան մրցակիցների նկատմամբ: Առաջինը այն քաղաքական թիմն է, որ նա ներկայացնում է:
Բացի իր քաղաքական թիմի ֆինանսական հնարավորություններից, այնուամենայնիվ փաստ է, որ «Ծառուկյան» դաշինքը ունի կուռ ու բավականին ստվար ընտրազանգված ողջ հանրապետության տարածքում և բազմաթիվ մարդիկ փոփոխությունների ակնկալիքներ ունեն Գագիկ Ծառուկյանից:

Այստեղ էական նշանակություն ունի նաև հենց Վարուժան Բաբաջանյանի դերակատարությունը, որպես թեկնածու: Նրան աջակցում են մի շարք լրատվամիջոցներ, իսկ ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների դերն անտեսել, նշանակում է դրսևորել քաղաքական անհեռատեսություն:

Բացի այդ Վարուժան Բաբաջանյանը ծնունդով լինելով Տավուշից, մշտապես պահպանել է կապը հարազատ մարզի հետ և հաշվի առնելով նրա մարդկային խառնվածքը ակնհայտորեն կարելի է փաստել, որ չհաշված ընտրությունների ժամանակ զգալի ազդեցություն թողնող գործոնները, ինքը նույնպես տիրապետում է բազմաթիվ ձայների, որոնք որևէ կապ չունեն նշված գործոնների հետ:

Կարդացեք նաև՝ Խորհրդարանական ընտրություններ 2017. Թեժ պայքար թիվ 4 ընտրատարածքում

Հաջորդ թեկնածուն ՀՅԴ-ի կողմից առաջադրված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանն է: Կարծում եմ Արտավազդ Սահակյանին ներկայացնելու որևէ անհաժեշտություն չկա:
Արտավազդ Սահակյանն այն քիչ թեկնածուներից մեկն է, որի դեպքում, որը քաղաքական ուժն էլ ներկայացներ, ոչ թե տվյալ ուժներ կշիռ հաղորդելու իրեն, այլ ինքն էր բարձրացնելու այդ քաղաքական միավորի վարկանիշը:

Եվ վերջինը, որը հավակնում է առավելագույն ձայն ստացողներից մեկը լինել, ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանն է: Անկեղծ ասած Հակոբյանը չի դասվում այն պատգամավորների շարքին, որի քաղաքական և օրենսդրական գործունեությանը ծանոթ են հասարակության լայն շերտերը: Որպես քաղաքական գործիչ, դժվար է մատնանշել նրա ուրույն քաղաքական ու գաղափարական ծրագրերը, առանձնացնել գործչին բնորոշ նրա հատկությունները: Որպես օրենսդիր առավել դժվար է փաստել, թե հատկապես ինչպիսի օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել ու իրականացրել: Սակայն մի բանում նա հաջողել է: «Կիլիկիա» գարեջուրը, որի սեփականատերն է հանդիսանում Հակոբ Հակոբյանը, ՀՀ-ում ու նրա սահմաններից դուրս, ամենապահանջված գարեջրերից մեկն է: Արդյո՞ք լավ գարեջուրը պատգամավոր դառնալու գրվավական է, թե ոչ, ամեն դեպքում հենց այդ գարեջրից ստացված հասույթներն առաջին հերթին կուղղվեն ընտրապայքար ծավալելուն ու կապահովեն հսկայական ընտրաձայներ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ հիվանդին փոխպատվաստել են այլ մարդու iPS-բջիջներ Օրենքը գործում է նաև Թուրքիայի հետախուզական ծառայության համար. Գերմանիայի արդարադատության նախարար NASA-ն ցուցադրել է, թե «Դեբի» ավերիչ ցիկլոնն ինչ տեսք ունի տիեզերքից Կրասնոդարի օդանավակայանները նախատեսում են առաջին անգամ չվերթներ կազմակերպել դեպի Գյումրի Եկեք գոնե մեկ անգամ հույսներս դնենք ինքներս մեզ վրա. Արշակ Արշակյան Կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին, որոնք կարող են խանգարել մեր բարեփոխումներին. Կարեն Կարապետյան Արցախի խորհրդարանը հրավիրում է լիագումար նիստ Բրիտանացիների կեսը երջանիկ է Brexit-ի մեկնարկի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարություն են տարածել Առաջարկում ենք էվոլուցիոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ ցնցումներից. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է՝ 2018-ից սկսած ունենալու ենք հաստատակամ, կայուն, առողջ տնտեսական աճ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ համագումարին Ադրբեջանի ընդդիմադիրները հայտարարել են համազգային հանրահավաքի կազմակերպման օրը Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողին Կառավարության ղեկավարը ծանոթացել է վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերության ներդրումային նոր ծրագրին Դոլարը, եվրոն ու ֆունտն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել Թուրքիայում մտավորականները պահանջում են ազատ արձակել քրդամետ կուսակցության ձերբակալված պատգամավորներին Խորհրդարանը պետք է աշխատի փորձագիտական-վերլուծական ընկերակցությունների հետ. Կարեն Բեքարյան Դեսպան Չարչօղլյանի հանդիպել է Հունաստանի խորհրդարանական «Կենտրոնամետների Միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ ՀԿԿ-ն քարոզարշավն ավարտելու է երթով Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի արտաքին քաղաքականության ծրագրերը իրատեսական են. ՄՀԶՀԿ նախագահ Շարմազանովը Ծառուկյանին պատասխանեց աշուղ Ջիվանու ոճով Ղարաբաղյան հարցի լուծումը վաղուց մեկ հոգու որոշման տիրույթում չէ.Ալեքսանդր Իսկանդարյան ՀՀ դեսպանը հանդիպել է Քուվեյթի թագաժառանգ շեյխի հետ Վերսկսվում են Մինսկ- Երևան ուղիղ չվերթները Brexit-ի գործարկումը պատմական պահ է, որը հետդարձի ճանապարհ չունի. Թերեզա Մեյ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համատեղ օգտագործել իրենց ռազմածովային ուժերը ՀՀ կառավարության ծրագիրը միտված է նոր աշխատատեղերի ստեղծմանը. Կարեն Կարապետյան Արտակ Ռաֆայելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ՄԻԵԴ-ի կողմից վարույթ ընդունված հայցերը մեծածավալ աշխատանքի արդյունք են. ԱՀ օմբուդսմեն «Ազատ դեմոկրատները» բարձր են գնահատում առաջիկա ընտրություններում իրենց հնարավորությունները Շարմազանովն ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք-ի ներկայացուցիչների հայտարարությունները առաջամարտիկ լինելու մասին «Եվրոպական միությունը չունի գործիքներ անվտանգությունն ապահովելու համար».քաղաքագետ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում. Վազգեն Մանուկյան Եվրամիությունն ստացավ Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի պաշտոնական ծանուցումը Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մալթա Պետդեպն ամերիկացիներին նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մասին Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կլինի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարչապետը խոստանում է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրեր իրականացնել Թուրքական «Անադոլու» գործակալության ութ աշխատակից է ձերբակալվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan