Հայաստանում սննդամթերքի գների ինդեքսը նվազել է 1,2 տոկոսով

Հայաստանում սննդամթերքի գների ինդեքսը նվազել է 1,2 տոկոսով

Հայաստանում 2017 թվականին փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի գների ինդեքսը նվազել է 1,2 տոկոսով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, սննդամթերքի գների անկումը հիմնականում պայմանավորված է կաթնամթերքի, պանրի, ձվի, մրգերի և բանջարեղենի ապրանքախմ բերի գների նվազմամբ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները փետրվարին հունվարի համեմատ մնացել են անփոփոխ: Մսի գներն ավելացել են 0,1 տոկոսով: Փետրվարին հունվարի համեմատ 1,4 տոկոսով ավելացել են ձկան և ծովամթերքի գները:

Կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկայում գրանցվել է գների 0,6 տոկոս անկում: Փետրվարին հունվարի համեմատ յուղերի և ճարպերի գնաճը կազմել է 0,5 տոկոս:

Մրգերի ապրանքախմբում այս տարվա փետրվարին հունվարի նկատմամբ գրանցվել է 1,3 տոկոս գնանկում:

Զգալի էժանացել է նաև բանջարեղենը`նվազելով 5,6 տոկոսով: Շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի և շաքարային հրուշակեղենի գներն փետրվարին հունվարի համեմատ ավելացել են 0,4 տոկոսով:

Ուրիշ խմբավորումներում չներառված սննդամթերքի գները նվազել են 0,4 տոկոսով:

Սննդամթերքի ապրանքախմբում փետրվարին հունվարի համեմատ 4,7 տոկոսով ավելացել է կարտոֆիլի գինը, իսկ 2,7 տոկոսով նվազել է հավկիթի գինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում