AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը հետաքրքրված է Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում. ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմաբ 25 ամյակի կապակցությամբ հարցազրույց է տվել «Independent Balkan News Agency» լրատվական գործակալությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

-Հայաստանը և Հունաստանը կապված են դարերից եկող բարեկամությամբ և մշտապես համագործակցել են բազմաթիվ մակարդակներում: Համագործակցության ո՞ր ոլորտներն եք համարում կարևոր այս հարաբերությունների հետագա զարգացման համար, և ի՞նչ եք նախատեսում անել: Պարոն Կոձիասը խոսեց երեք անհամաչափությունների մասին, որոնց անդրադառնալու կարիք կա:

-Նախ, ես ցանկանում եմ ջերմորեն ողջունել նախարար Կոձիասին և իր պատվիրակությանը: Սա նրա առաջին այցն է Երևան, և մենք կօգտագործենք այս հնարավորությունը՝ բոլոր հնարավոր բնագավառներում մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը միտված բովանդակալից քննարկումներ ծավալելու համար:

Հայաստանի և Հունաստանի մերօրյա միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության և ընդհանրությունների վրա: Հանդիպման ընթացքում նախարարները նախանշեցին գոյություն ունեցող անհամաչափ այն խնդիրները և ոլորտները, որոնց վրա կողմերն առավել ուշադրություն դարձնելու կարիքն ունեն, մասնավորապես՝ նախկինում ստանձնած հանձնառությունների լիակատար կատարման համատեքստում, ներառյալ այնպիսիք, որոնք ամրագրված են մեր իրավական դաշտում: Վերջինս, նույնպես, հետագա գնահատման կարիք ունի, և մենք անհապաղ սկսելու ենք աշխատել այդ ուղղությամբ՝ շահավետ համագործակցության համար հնարավոր բնագավառներ բացահայտելու նպատակով:

Գոհունակությամբ պետք է նշեմ՝ մեր երկու բարեկամ կառավարությունների միջև գոյություն ունի ընդգրկուն քաղաքական երկխոսությունը: Երկկողմ բարձր մակարդակի փոխայցելություններ են իրականացվում: 2014 թվականին Հայաստանում էր գտնվում Հունաստանի Նախագահը, իսկ 2016 թվականին ՀՀ Նախագահն այցելեց Հունաստան: Կանոնավոր հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունենում արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջև. սա լավագույն առիթներն են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերին առնչվող առաջնահերթությունների վերաբերյալ տեսակետների փոխանակման համար:

Այսօր նախատեսված են հանդիպումներ ԱԳ նախարարների միջև, իսկ քիչ ավելի ուշ նաև՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և մենք սպասում ենք այդ հանդիպումների արդյունքներին: Վստահ եմ, որ կարող ենք բացահայտել չիրացված բնագավառներ հատկապես առևտրի և տնտեսության ոլորտներում՝ մեր քաղաքական հարաբերությունների և տնտեսական երկխոսության միջև անհամաչափությունը կամ, ինչպես ասաց նախարար Կոձիասը, ասիմետրիան նվազեցնելու համար:

Ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավոր բնագավառ է զբոսաշրջությունը, որն արդեն իրողություն է: Ինչպես գիտեք, անցած տարվա ընթացքում Հունաստան այցելած հայերի թիվն ավելացել է ավելի քան երեք անգամ: Մենք, նույնպես, սպասում ենք հույներին Հայաստանում: Ուրախ ենք ինչպես մեր երկրների միջև ուղիղ օդային կանոնավոր կապի վերականգնման, այնպես էլ՝ չարտերային թռիչքների կապակցությամբ: Միջմշակութային առնչությունները՝ կրթության և գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերի հետ միասին, կարող են ամուր հենք կազմել հետագա համագործակցության համար: Եվ իհարկե, առևտրի և ներդրումների հարցերը կլինեն մեր հատուկ ուշադրության կիզակետում: Մեզ հանձնարարված է սկսել այս տարվա վերջին անցկացվելիք գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները, և սա երկու կողմից էլ կպահանջի ուշադիր և նպատակային քայլեր:

-Ի՞նչ կասեք Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականցման մասին: Դա շուտո՞վ կլինի, թե՞ դժվար գործընթաց է:

-ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար:

Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, և, հիմնվելով նշված համաձայնագրերի կիրարկման դրական գնահատման վրա, մենք լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում, ինչպես նաև ակնկալում ենք բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս մեր գործընկերների աջակցությունն այդ հարցում:

-Հայաստանի աշխարհագրական դիրքն դարձրել է այն քաղաքակրթությունների և լարումների խաչմերուկ: Տարիների ընթացքում ձեր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնալով լարվել են: Ո՞րն է ամենալավ տարբերակը հարթելու այս տարաձայնությունները: Ինչպե՞ս կարող է Հունաստանն օգնել գտնելու լուծումը:

-Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:

Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ:

Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները:

-Մի քանի օր առաջ Դուք անցել եք ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության համար համաձայնագրի ձևավորման գործընթացին: Միևնույն ժամանակ անդամակցում եք Եվրասիական տնտեսական միությանը: Մի՞թե սա հակասական չէ:

Տասն օր առաջ Հայաստանի նախագահը Բրյուսելում էր, և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում նրանք համատեղ հայտարարեցին Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին:

Գործընթացի սկզբից ևեթ Հայաստանը կողմնակից է եղել տարբեր ինտեգրացիոն ֆորմատների հետ համագործակցային հնարավորությունների ձեռք բերմանը: ԵՄ-ի հետ բանակցությունների գործընթացի ամբողջ ընթացքում մենք ի հայտ ենք բերել ու առանձնացրել համագործակցության համատեղելի ոլորտներ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ հետ:

Կատարված այս աշխատանքը, այս բանակցությունները ցույց տվեցին, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ և միաժամանակ ունենալ համապարփակ և ընդլայնված գործընկերություն ԵՄ հետ: Ինչպես ասացի, մենք ավարտել ենք արդեն բանակցությունները և սպասում ենք հաջորդ քայլին՝ համաձայնագրի նախաստորագրմանը և ապա ստորագրմանը:

-Հայտնի է, որ հայկական Սփյուռքը մոտ երեք անգամ ավելի շատ է, քան բուն Հայաստանի բնակչությունը: Ինչքանո՞վ են նրանք ազդում երկրի քա ղաքական և տնտեսական կյանքի վրա, և կա՞ արդյոք հավասարակշռություն այս հարաբերության մեջ:

-Դեռևս հին ժամանակներից հայերը հիմնել են համայնքներ աշխարհի տարբեր ծայրերում: Այժմյան հայկական սփյուռքը ձևավորվել է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետևանքով, երբ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերը ենթարկվեցին կազմակերպված բնաջնջման Օսմանյան կառավարության կողմից: Հրաշքով փրկված հայերը հաստատվեցին հարևան երկրներում: Այսօր Հունաստանում կա մեծ, ազդեցիկ հայկական համայնք, որն արդյունավետ կեր պով ինտեգրվել է երկրի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքին:

Հայ համայնքները կարևոր կամուրջ են հանդիսանում հայրենիքի և իրենց հյուրընկալ երկրների միջև: Նրանք սերտ կապեր ունեն Հայաստանի հետ և ուշադրությամբ հետևում են մի շարք ուղղություններով արտաքին և ներքին քաղաքականության հարցերին: Կարևոր է պահպանել արտերկրում ապրող հայրենակիցների հետ մեր հարաբերությունների այս ամուր կապը և ավանդույթները: Սա մեկ այլ հարթակ է, որտեղ մենք կարող ենք արդյունավետ համագործակցել և միավորել մեր ջանքերը՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհի շատ երկրներում հույներն ունեն պատկառելի ներկայություն:

Լրահոս
Վարչապետը հանձնարարեց ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը շնորհավորել է Մխիթարյանին Սպանություն Լոռիում. ձերբակալվել է տուժողի կինը Մխիթարյանը Եվրոպայի լիգայում տարած հաղթանակը նվիրել է բոլոր հայերին Կարեն Բոթոյանը հաստատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում «Հայկական ժամանակ». ԱՄՆ-ն էականորեն նվազեցնում է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը «168 Ժամ». ՀՀԿ-ում այսօր քննարկելու է կառավարության թարմացված կազմը «Ժամանակ». Հովհաննես Իգիթյան. ԵՄ-ն ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դռները բաց են Հայաստանի առջև «Հրապարակ». Տոնոյանը կազատվի «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և Կենտրոն ՏՎ-ի լրատվականի տնօրենի պաշտոնից «Փաստ». Գլխավոր դատախազի եկամուտները գերազանցում են 44 միլիոնը «Ժողովուրդ». Նաիրա Կարապետյանը, հնարավոր է, վերադառնա խորհրդարան «Հրապարակ». ՀՌԱՀ անդամների թափուր տեղերի համար մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է «Հրապարակ». Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցում Էրդողանը կրկին առիթը բաց չի թողել Գերմանիային վիրավորելու Հայաստանը և Գերմանիան կզարգացնեն համագործակցությունն աստղաֆիզիկայի ոլորտում Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Մանչեսթերում ահաբեկչության ենթադրյալ հեղինակի եղբորը Արծվիկ Մինասյան իրատեսական է համարում 4 միլիոն բնակչություն ունենալը ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցնելու մասին հրապարակումները իրականության հետ որևէ կապ չունեն. ԿԲ ներկայացուցիչ Մաշալյանը Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի 185 ամյակին նվիրված ընթրիքին կընթերցի Բեքչյանի ուղերձը ԵԱՏՀ կոլեգիայի անդամն առաջնային խնդիր է համարում HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում Պրոբացիոն ծառայության աշխատակիցները փորձարկել են Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումները Համահայկական բանկը կարող է վերափոխվել Համահայկական ֆոնդի. ԿԲ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը ՉԺՀ դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման ուղիները ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջարիի գլխավորած պատվիրակությանը Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը Ֆինանսական միջնորդությունը խորացել է ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման ծավալների աճի շնորհիվ Աթեշյանի հրաժարականը նշանակում է պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկ. Բագրատ Էստուկյան Բուքինգհեմյան պալատի մոտ պահակախմբերի հերթափոխումը չեղարկվել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով Գյուղնախարարի պաշտոնակատարը Նախագահին զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին Արամ Աթեշյանը հրաժարական է տվել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից Ղազախստանն ամեն կերպ փորձելու է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը «Ավրորա-2016»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթենան Գյումրիում են ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները Վլադիմիր Եվսեեւն առաջարկում է ստեղծել Իրան-Ռուսաստան-Հայաստան եռանկյունի Թուրքիայում գյուլենականների նոր ձերբակալություններ կիրականացվեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan