Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել օդանավակայանների ծառայությունների գործադուլի երկրորդ օրը

Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել օդանավակայանների ծառայությունների գործադուլի երկրորդ օրը

Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել քաղաքի օդանավակայանների ցամաքային անձնակազմի՝ արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է բեռլինյան ավիահանգույցի մամուլի ծառայությունը: Դիսպետչերական ծառայությունների տվյալներով՝ նախօրյակին մեկնարկած գործադուլը մարտի 15-ին Շենեֆելդի օդանավակայանում կհանգեցնի 125, իսկ Թեգելում՝ 453 չվերթերի չեղարկման: 

Ինչպես սպասվում է, գործադուլը կտեւի մինչեւ մարտի 15-ի ժամը 05:00-ն (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ն): Ճիշտ է, առայժմ Verdi արհմիությունը, որը ներկայացնում է բեռլինյան օդանավակայանների ցամաքային ծառայությունների աշխատողների շահերը, չի հաստատում, որ ակցիան վաղը կդադարեցվի:

Նախօրյակին գործադուլը հանգեցրել էր 660 չվերթների չեղարկման:

Սա ամսվա սկզբից արդեն երկրորդ գործադուլն է, որը Verdi արհմիության կողմից կազմակերպվել է ցամաքային ծառայությունների աշխատակիցների ժամավճարը միջին հաշվով 11-ից մինչեւ 12 եվրո բարձրացնելու համար պայքարում: Տարիֆային վեճի շուրջ անցկացվել է բանակցությունների արդեն մի քանի փուլ, սակայն դրանք հաջողություն չեն բերել: Ինչպես հայտարարել է արհմիության ներկայացուցիչ Անդրեաս Շպլանեմանը, գործատուի կողմից մինչ այժմ նոր առաջարկություններ չեն եղել: Մարտի 10-ին համանման գործադուլի պատճառով երկու օդանավակայաններում չեղյալ էր հայտարարվել 659 չվերթ, հաղ որդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում