Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են ներքին անձնագրերով ճանապարհորդելու մասին համաձայնագիր

Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են ներքին անձնագրերով ճանապարհորդելու մասին համաձայնագիր

Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են համաձայնագիր, որով այսուհետ երկու երկրի քաղաքացիները փոխայցելություններ կիրականացնեն ներքին անձնագրերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Վարչապետի Չանքայա պալատում Թուրքիայի և Ուկրաինայի վարչապետներ Բինալի Յըլդըրըմի ու Վլադիմիր Գրոյսմանի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Գրոյսմանը նշել է, որ նոր համաձայնագիրը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների աճին, ինչպես նաև հնարավորություններ կընձեռի նոր չվերթների կազմակերպման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում