«Փաստ». «Քյավառցիք չեն ճանաչում՝ Կարենն ով ա». Տիգրան Արզաքանցյանը՝ Բոթոյանի մասին
Նմանատիպ
Օրերս մամուլում տեղեկություն եղավ, որ Գեղարքունիքում առաջադրված ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը մտել է մեկ այլ ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի «տարածք» ու վերջինիս դա դուր չի եկել, անգամ խոստացել է հաջորդ անգամ խիստ վարվել Բոթոյանի հետ:
«Չէ, չէ , մտնելը որն ա, թիմի աշխատանք ա, ես պրոբլեմ չունեմ, ես էլ մտել եմ Վարդենիս, ինչ պրոբլեմ կա: Իմ ու իրա տարածք գոյություն չունի: Ես տենց բաներ չունեմ, ես բարի մարդ եմ, տենց բաների հավես չունեմ: Ով ինչ անում, իրան ա անում: Ես գիտեմ՝ ինձ ինչքան ձայն տվող քյավառցի ունեմ: Քյավառցիք չեն ճանաչում՝ Կարենն ով ա, ի՞նչ են գիդում, ես երկար տարիներ աշխատանք եմ կատարել, պիտի գա, ինքն իրեն ներկայացնա՞: Կարա ձեն հավաքա, հալալ ըլնի, ինչ ասեմ»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասել է Արզաքանցյանը՝ շարունակելով. «Ինքն ցույց կտա՝ ինքն ինչ կարա անի, ես ցույց կտամ, ես ինչ կարամ անեմ, վերջում կերևա էլի, ով ինչ արեց»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում