AM | RU
USD
EUR
RUB

Գագիկ Մակարյանը ՀՀ նախագահի Մոսկվա կատարած այցը տնտեսական և քաղաքական առումով որակում է օգտակար

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ՀՀ նախագահի Մոսկվա այցելությունը տնտեսական և քաղաքական առումով գնահատում է օգտակար: Ըստ նրա՝ այցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակներն ու համագործակցությունը, Եվրամիության կատարած այցի արդյունքները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա խոսեց մարտի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ:

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում քաղաքական տարրը շատ ուժեղ է: Ինչն արտահայտվում է նախագահների կամ վարչապետների պարբերական հանդիպումներում: Այս հանդիպումը դրանցից մեկն էր: Ըստ իս՝ քննարկման համար կարևոր մի քանի խնդիրներ կային: Առաջինը վերաբերում է տարածաշրջանային իրավիճակներին և համագործակցությանը: Երկրորդ՝ այն կապ ունի մեր վարչապետի Վրաստան կատարած այցի հետ: Վարչապետի խոսքի մեջ հետաքրքիր միտք կար՝ տարածաշրջանային համագործակցություն: Եվ տարածաշրջանային համագործակցությունը, բնականաբար, ներառում է նաև Ռուսա ստանը: Հայաստանը Վրաստանի հետ համագործակցելով և համաձայնության գալով՝ կփորձի գտնել այլընտրանքային ուղիներ Վերին Լարսին զուգահեռ: Ինչը բխում է նաև Ռուսաստանի շահերից, քանի որ երկաթգիծը կարող է ընդհանուր աշխատել: Ռուսաստանի համար Հայաստանի օգնությամբ տարածաշրջանային համագործակցության հասնելը կարևոր է՝ ցույց տալու Եվրոպային կամ Ամերիկային, որ Ռուսաստանը չի խանգարում տարածաշրջանային համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում պիտի քննարկվեին նաև ՀՀ նախագահի՝ Եվրամիություն կատարած այցի արդյունքները: Ռուսաստանը ներքին կարգով պետք է հավաստիանար, որ Հայաստանի ԵՄ-ի հետ ստորագրելիք համաձայնագիրը չի վնասի Ռուսաստանի շահերին: Եվ, կարծում եմ, որ ՀՀ նախագահը և ՌԴ վարչապետը պիտի խոսեին նաև առաջիկա ընտրությունների մասին՝ ավելի խորապես հասկանալու ընտրական արշավի հեռանկարները: Ռուսաստանը կուզեր իմանալ՝ ապագայում ինքն ում հետ է գործ ունենալու»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահն առհասարակ բարձր է գնահատում Հայաստանի վերջին ժամանակների արտաքին քաղաքականությունը: Ինչն էականորեն փոխում է տրամադրվածությունը մեր երկրի հանդեպ: Արդյունքում՝ ՀՀ-ն կարողանում է շահել որոշակի իրավիճակներում՝ ձեռք բերելով համագործակցության հնարավորություններ: Հայաստանի հանդեպ արտաքին վերաբերմունքն օգնում է նաև Եվրոպային՝ իրատեսորեն ընկալել Ադրբեջանի հետ բախումը: Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին դիվանագիտության դրական կողմերը տեսանելի են: Օրինակ՝ Ռուսաստանի հետ հանդիպումն ունի քաղաքական և տնտեսական նշանակություն, որն անպայման կարտահայտվի հայկական արտաքին դիվանագիտության մեջ: Հայաստանը կփորձի զարգացնել քննարկումների արդյունքները:

«Հայ-ռուսական ներդրումային ֆոնդը մեր տնտեսության համար շատ կարևոր է: Եթե Հայաստանում ուզում ենք ստեղծել ժամանակակից արտադրություններ, ձեռնարկություններ, ապա այս գործում շատ կարևոր են ներդրումային հիմնադրամները: Դրանք կարող են ձևավորվել տարբեր դոնորների, երկրների միջոցների հաշվին: Ենթադրվում է, որ ռուսական մասնավոր սեկտորը պիտի ձևավորի այդ ֆոնդը, գնումներ կատարի, արտադրություններ խթանի՝ ելնելով նաև իր շահերից»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը:

Լրահոս
Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ալիևը զենքով կպահի իշխանությունը Հողի և գույքի հարկերը փակել. վարչապետի հանձնարարականները ԼՂ հակամարտության կարգավորումը՝ ՄԱԿ-ի գերակայությունների թվում Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը «Այդ տեղեկությունները հավաստի չեն». Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարար նշանակվելու լուրերին ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն. ԱՄՆ կոնգրեսական Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական օրենսգրքից հանելուն Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզումից լուսանկար է տեղադրել սոցցանցերի իր էջում Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը Վերցրու´ կացինը... Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել Ալավերդցի Վահագնի ձերբակալությամբ քանդվում է հետընտրական սպանությունների մի ողջ կծիկ Ժոնաթան Լաքոտը միջազգային գագաթնաժողովի անցկացմամբ ակնկալում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի դիրքերի ամրապնդում Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ղազախստանում ավտոբուսի խոշոր վթարի զոհերի մեջ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունը զարգանում է Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է ՌԴ նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել է դառնալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդներ ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը Թիրախային ոլորտներում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլրդ դրամ Կրկին սկսո՞ւմ ենք նույն պատմությունը. Կարեն Կարապետյանը դժգոհեց նախագծերի համար լրացուցիչ օրեր խնդրելու պրակտիկայից Բարձրագույն կրթության համակարգում տեղի կունենան արմատական փոփոխություններ. Լևոն Մկրտչյան Արսեն Վենգերը խոսել է Մխիթարյանի տեղափոխության մասին Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Վարչապետի համոզմամբ՝ գնումների ոլորտում օպտիմալացման մեծ հնարավորություններ կան Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ Հյուսիս-հարավի Երևան-Արտաշատ հատվածը գտնվում է երաշխիքային ժամկետում, խնդիրները կվերացվեն. նախարար Հայաստանում հունվարի 20-ից սպասվում է արևային եղանակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan