AM | RU | EN
USD
EUR
RUB

Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու է տարածարջանային տուր փաթեթներ

Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայացնելու է տարածարջանային տուր փաթեթներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն ակտիվ աշխատանք է տարվում: «Արդեն մեր տուրօպերատորները Էկո տուրիզմի, արկածային զբոսա շրջության մասով ներկայացնում են Հայաստան-Վրաստան տուր փաթեթ: Վերջերս Վրաստանից Հայաստան էին եկել 15 տուրօպերատորներ, առաջիկայում սպասվում է մեր տուրօպերատորների այցը Վրաստան: Քննարկման օրակարգում համատեղ տուր փաթեթների հարցն է»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով, միասնական տուրփաթեթներ ունենալու համատեքստում ակտիվ աշխատանք է տարվում իրանական կողմի հետ: Արդեն Հայաստանից տուրօպերատորներ են եղել Իրանում, շուտով Իրանից տուրօպերատորներ կգան Հայաստան: «Միասնական տուր փաթեթներ ունենալու հարցում մեր կողմից պետք է լինի խրախուսում, բայց մասնավոր հատվածը նույնպես պետք է ակտիվ լինի: Իրանցի գործընկերների հետ քննարկումերը շարունակվում են, կարծում եմ, արդյունքները տեսանելի կլինեն»,-ասաց նա:

Թե Հայաստանից Իրան, թե Իրանից Հայաստան զբոսաշրջային հոսքն ավելացնելու համար լուրջ տեղեկատվական աշխատանք պետք է տարվի:

«Երկկողմանի տեղեկատվության պակաս կա: Գումար պետք է ներդնել, երկիրը գովազդել: Օրինակ, մենք Իրանը բավարար չափով չգիտեք, շատ կցկտուր պատկերացում ունենք Իրանի պատմամշակութային արժեքների մասին: Իրանում էլ Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա: Վերջերս Իրանում տուրօպերատորների հետ հանդիպմանը հարցրեցի, թե որ մեկն է գովազդում Հայաստանը, ոչ մի կազմակերպություն ձայն չհանեց: Այնպես, որ իրանական շուկան մեզ համար կարևոր է և հետաքրքիր, անհրաժեշտ է բազմակողմանի աշխատել այդ ուղղությամբ: Իրանը 80 միլիոնանոց շուկա է: Եթե կարողանանք 1 տոկոսն էլ բերել Հայաստան, ապա դա լուրջ արդյունք կլինի»,-ասաց նա:

Զարմինե Զեյթունցյանը նկատեց, որ թայլանդական շուկան հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանային տուրփաթեթների նկատմամբ, մասնավորապես, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան, ավելին, նույնիսկ նշվում է Հայաստան-Ռուսաստան ուղղությունը: Զբոսաշրջային կոմիտեն պատրաստվում է հստակ քաղաքականություն մշակել այդ երկիրը թիրախային շուկա դարձնելու համար:

Լրահոս
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին տեղեկությունը ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց հետ ակտիվ աշխատում են իրական տնտեսական դինամիկա սահմանելու համար. ռուս նախարար Նիկոլայ Նիկիֆորովը կարևորում է ԵԱՏՄ-ում միասնական թվային տնտեսության ներդրումը ԵԱՏՄ անդամ երկրներում մշակված ծրագրային ապահովումը կարող է մասնակցել ռուսաստանյան պետական մրցույթներին Ամերիկյան պարբերականը հավասարության նշան է դրել Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետների միջև Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ Վարչապետը պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի համար կարևորում է բարձր վարձատրությունը Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է Կառավարությունն ունի տնտեսության բոլոր ոլորտներում բարեփոխումների հստակ տեսլական. Կարեն Կարապետյան Իմ ծրագրերը իրական են և ես օդում կախված խոստումներ չեմ տալիս. Հարություն Կարապողոսյան Նորարար տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ` առաջնային խնդիր Ինչ արդյունքներ կունենա «Լևոն Տեր-Պետրոսյան» էքսպերիմենտը Դոնի Ռոստովում ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության վերաբերյալ քննարկում կանցկացվի Հայաստանում առաջին անգամ ԵԱՏՄ երկրների կապի և հեռահաղորդակցության նախարարների մակարդակով նիստ է գումարվել ՀՀ ոստիկանապետը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես է անցկացրել ՀՎԿ-ն կողմնակից է եղել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելուն Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի Լատին համայնքի նոր առաջնորդին Մահացել է Խորհրդային Միության հերոս փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը Արարատ Զուրաբյանը ողջունելի է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի նախաստորագրումը Չեչնիայում Ռոսգվարդիայի զորամասի վրա հարձակվողների ինքնությունը պարզված Է. Քադիրով Հունաստանից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 236-ի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան Կարեն Բեքարյանը ներկայացրեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նախաստորագրված համաձայնագրի և Ասոցացման համաձայնագրի տարբերությունը Գերմանական հեռուստաալիքը Էրդողանին ծաղրող նոր տեսահոլովակ է պատրաստել Բուլղարիան արգելել է թուրք լրագրողներին լուսաբանել խորհրդարանական ընտրությունները ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է ռուսաստանցի գործընկերոջը ՀՀԿ-ին հաջողվեց կատարել այնպիսի ընտրություն, որը նպաստում է կուսակցության վարկանիշի բարձրացմանը ՀՀ Նախագահը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին Ռուս-թուրքական հարաբերություններում շարունակվում է առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ լարվածությունը Մերկելը պնդում է, որ արաբա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի «երկու պետությունների» սկզբունքով Դոլարը մնացել է կայուն, իսկ եվրոն ու ռուբլին արժևորվել են Կարեն Կարապետյանը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին Անգելա Մերկելը սպասում է Թուրքիայում կայանալիք հանրաքվեի արդյունքներին Տնտեսական խնդիրները` քաղաքական ուժերի ծրագրերի առանցքում. կլոր սեղան-քննարկում Կարող ենք ավելի ակտիվորեն օգնել Ռուսաստանին. ՀՀ Նախագահը պատասխանել է ԻՊ-ի դեմ պայքարում ՀԱՊԿ երկրների դերի մասին հարցին Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 30-ին Բրյուսելում. Der Spiegel Հայ-իրանական համագործակցության բոլոր ոլորտներում նկատվում են դրական ազդակներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan