Բունդեսթագի թուրք պատգամավորը պահանջում է Էրդողանից ներողություն խնդրել Մերկելից

Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) պատգամավոր, ազգությամբ թուրք Ջեմիլե Յուսուֆը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ներողություն խնդրի կանցլեր Անգելա Մերկելից հնչեցրած մեղադրանքների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Յուսուֆը նշել է, որ Էրդողանի խոսքերը «զուրկ են հիմքերից» և դժգոհություն են առաջացնում նաև Գերմանիայի թուրք ազգություն ունեցող բնակիչների շրջանում: «Թուրքական ծագում ունեցող շատ անձինք նման թշնամական դրսևորումներն ամոթալի են համարում: Նման մեղադրանքները գերմանացի թուրքերի հեղինակությանը, ինչպես նաև Գերմանիայում թուրքերի ու գերմանացիների հարաբերություններին վնաս են հասցնում»,– հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում