Միջնաժամկետ պլանում ֆիննախը հավակնում է տնտեսական ակտիվության 3,2 տոկոսից բարձր ցուցանիշ ապահովել

2018 թվականի համար ՀՀ ֆինանսների նախարարությունը կարող է վստահաբար տնտեսական աճի 3.2 տոկոսից ավելի բարձր ցուցանիշ ծրագրել և թիրախավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով`դրա արդյունքում հնարավոր կլինի մեծացնել կապիտալ բնույթի ծախսերը, որը խիստ կարևոր է մեր երկրի համար :

«Ես միշտ ասել եմ, որ 3.2 տոկոսը մենք համարում ենք իրատեսական, թեև, կան ռիսկեր և՛ դեպի վերև, և՛ դեպի ներքև շարժվելու, բայց այս պահի դրությամբ մենք հավակնում ենք առնվազն 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ հաղթահարել այս տարվա համար: Բայց միջնաժամկետում 3.2 տոկոսը մեր հավակնությունը չէ: Մեր հավակնությունները շատ ավելի բարձր են»,- ասաց նախարարը` կարծիք հայտնելով, որ եթե կարողանում են իրենց առջև դրված ծրագիրը կատարել գերակատարումով, ապա կարող են խոստումներն ամբողջությամբ կատարած համարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում