Մեկ ամսում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել 3091 ՌԴ քաղաքացի
24/03/2017 12:40
Նմանատիպ
Մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի:
Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում